«Մնա». Էրիկ Կարապետյանը ներկայացրել է Շառլ Ազնավուրի երգի հայերեն տարբերակը . ՏԵՍԱՆՅՈՒԹ
Sputnik Արմենիան գրում է. «Մնա, Էլի մնա, մնա ինձ հետ, մարմնիս վրա...». Շառլ Ազնավուրի երգը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Սամվել Գասպարյանը:
Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվանն ընդառաջ ճանաչված երգիչ Էրիկ Կարապետյանը ներկայացրել է նրա «Մնա» երգի հայերեն տարբերակը։
Երգի համար տեսահոլովակ է նկարահանվել, որն արդեն տարածվել է համացանցում։Երգը ֆրանսերենից թարգմանել է Սամվել Գասպարյանը, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը: