211652_close_icon
views-count1128 դիտում article-date 18:06 21-05-2021

ՍԱՏՄ տեսուչները, ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ժամանակ կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Սիս Նատուրալ» ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ժամանակ կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Փորձաքննությամբ պարզվել է, որ 19.04.21թ. արտադրված,  երկու տարի պիտանիության ժամկետով «Տրոպիկական» տեսակի հյութը (540 շիշ, 930 մլ) սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, բորբոսասնկեր, խմորասնկեր մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ և Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և  համարվում է վտանգավոր սննդամթերք։

ՍԻՍ ՆԱՏՈՒՐԱԼ ՓԲԸ արտադրական առանձին գործառույթը՝ հյութ Տրոպիկական արտադրատեսակի թողարկումը, կասեցվել է, տրվել է կարգադրագիր նշված խմբաքանակը հետ կանչելու, օգտահանելու և/կամ ոչնչացնելու մասին, ինչպես նաև ժամկետ՝ խախտումը վերացնելու համար: 
https://snund.am/?p=56566
 
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 
 

Նմանատիպ նյութեր