211652_close_icon
views-count37184 դիտում article-date 14:39 21-05-2021

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Porsche-ը, Kia Sorento-ն, Opel-ը. Porsche-ն էլ բախվել է Mercedes-ին, Mercedes-ն էլ՝ Mazda-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 21-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։20-ի սահմաններում Արտաշիսյան 51/17 հասցեի շենքի դիմաց բախվել են Porsche, Kia Sorento, Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Porsche-ը առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչներ Մերուժան Համբարձումյանն ու Վարդան Վարդանյանը։

Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Բոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. բոլորը եղել են սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր