211652_close_icon
views-count4062 դիտում article-date 13:33 21-05-2021

Սուտ է դա. Ռուբինյանը հերքում է գյուղերի փոխանակման հնարավորությունը. ​armeniasputnik.am

Ադրբեջանի հետ ՀՀ տարածքում գտնվող գյուղերի փոխանակման հարցը չի քննարկվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխանցում է ​armeniasputnik.am-ը։

«Երեկ ընդդիմությունը տարածել էր քննարկվող փաստաթղթի ամբողջական տարբերակը, ես հաստատում եմ` հենց այդ տարբերակն է, և հաստատվել է նաև ՀՀ վարչապետի կողմից։ Նաև հաստատվել է, որ դրան կից որևէ փաստաթուղթ չկա, ոչ մի գաղտնիք չկա։ Բոլորդ տեսել եք այդ աշխատանքային տարբերակը, որի մեջ ոչ մի խոսք չկա ոչ մի տարածքի զիջման մասին»,– ասաց նա։

Տեղեկությունները, թե անկլավների փոխանակման հարցը լուծվելու է բանավոր պայմանավորվածության արդյունքում, Ռուբինյանը ևս հերքեց` ասելով. «սուտ է դա»։

Ինչ վերաբերում է ռուսական կողմի առաջարկին` սահմանի դեմարկացիայի ու դելիմիտցիայի հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին, «Իմ քայլի» պատգամավորը նշեց, որ դա չի նշանակում, թե սահմանն այսօր–վաղը պիտի որոշվի ու որպես օրինակ հիշեցրեց հայ–վրացական նույնպիսի հանձնաժողովի գոյությունը, որն արդեն 20 տարի քննարկում է հայ–վրացական սահմանի հարցը։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր