1491 դիտում
09:13 21-05-2021
Սյունիքն ու Արցախը հայոց պետականության հենասյուներն են․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «1921 թ. ապրիլի 26-ին՝ Տաթեւի համազանգեզուրյան 2-րդ համագումարում Սյունիքը հռչակվեց Լեռնահայաստանի Հանրապետություն։ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտն ու Հայաստանի ազգային արխիվը ապրիլի 26-ին Գորիսում կազմակերպել էին գիտաժողով՝ «Լեռնահայաստան-100» խորագրով։
«Երբ խոսում ենք անկախ պետականության մասին, մոռացության ենք տալիս, որ 1918-20 թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը 1920 թ. դեկտեմբերի 2-ի երեւանյան համաձայնագրով կործանվել է քեմալաբոլշեւիկյան համագործակցության արդյունքում, այնուամենայնիվ իրականության մեջ այլ փոխակերպումներով դեռ շարունակել է իր գոյությունը պահպանել մինչեւ 1921 թ. հուլիսի կեսերը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։
Մեկ դար առաջվա իրողությունները, ցավոք, արդիական են նաեւ մեր օրերում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր մենք ունենք անհրաժեշտ քաղաքական, ռազմական, հոգեբանական ներուժը, որպեսզի կարողանանք դիմագրավել ներկա մարտահրավերներին, պատմաբանը նկատեց, որ հայ ժողովուրդը իր բազմահազարամյա պատմության ընթացքում մղձավանջային դարաշրջաններ շատ է տեսել, բայց կարողացել է դրանք հաղթահարել։ Նա հիշատակեց դրանցից մի քանիսը ցույց տալու համար հայերիս անկոտրում ոգին եւ ապրելու կամքը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1016 դիտում
09:37 01-05-2020
Սյունիքն ու Արցախը կապող կամուրջի հենասյունը․ «Հայաստանի Հանրապետություն»
1673 դիտում
10:19 10-03-2021
Զանգեզուրը մշտապես եղել է հայոց պետականության ամրոցը. «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2011 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»