211652_close_icon
views-count971 դիտում article-date 09:37 01-05-2020

Սյունիքն ու Արցախը կապող կամուրջի հենասյունը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի Քաշաթաղի շրջանի մայր գետ Հակարիի միջին վտակ Հոչանցն սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Դալիդաղ և այլ լեռների աղբյուրներից: Գետն անցնում է խոր կիրճերով ու Հոչանց սարի արևելյան կողմում միանում Հակարիի արևելյան վտակ Շալուային, և միասին հոսում են ցած, խառնվում Աղավնոյին: Հոչանց գետով են ինչ-որ ժամանակ երիզվել Սյունիքի և Արցախի սահմանները: Նույն գետի վրա կառուցված կամուրջներով են մեր նախնիները կապ հաստատել միմյանց հետ: Գետի աջափնյա և ձախափնյա բարձրադիր սարալանջերում, ձորակներում դեռևս վաղնջական ժամանակներում գոյություն են ունեցել տասնյակ բնակավայրեր, մի քանի ամրոցներ, որտեղ մեր պապերն են բնակվել, ամրացել ու մարտնչել թշնամու դեմ: Այս բնակավայրերի մասին հիշատակում են Սյունիքի պատմիչը՝ Ստեփանոս Օրբելյանը, այլ մատենագիրներ, ճանապարհորդներ: Հոչանցի վերին հոսանքում՝ հիմնականում աջակողմյան ալպիական գոտում բազում են բնակատեղիները, դամբարանադաշտերը, պատմական փարախները, ամրոցները, որոնք հատկապես գոյություն են ունեցել դեռևս նախաքրիստոնեական շրջանում: Միջնադարում այս տարածքում են եղել Սպիտակաջուր, Շրվական, Արվական, Սոնասար, Մշենի, Հոչանց, Կատոս և այլ բանավայրեր, որոնց մասին հիշատակում է Օրբելյանը՝ որպես Սյունիք աշխարհի Աղահեճք, հետագայում՝ Քաշաթաղ-Խոժոռաբերդ գավառների՝ Տաթևի վանքին հարկատու բնակավայրերի ցանկում: Նույն գյուղերն այսօր էլ կան ու վերստին հայացել են»: [b]Մանրամասն՝ կարդացեք թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր