211652_close_icon
views-count42896 դիտում article-date 21:59 20-05-2021

Արտակարգ դեպք Երևանում. գողացել են Ազգային բժշկական պալատի տնօրեն Նարեկ Վանեսյանի ավտոմեքենայի համարանիշները, որոնք հայտնաբերվել են գերեզմանատանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ մայիսի 19-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Նարեկ Վանեսյանը  և  հայտնել, որ նույն օրը՝ ժամը 00:40-ից 09:20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իր բնակության շենքի բակում կայանված, իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի  001 NV 03  համարանիշները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած ոստիկաններին Ն. Վանեսյանը կատարվածի մասին հաղորդում է  ներկայացրել և հայտնել, որ ինքն աշխատում է  Ազգային բժշկական պալատի տնօրեն:

Մինչ ոստիկանները անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ էին իրականացնում, ոստիկանության  Քանաքեռ-Զեյթունի բաժին  է ներկայանում մի քաղաքացի և  ներկայացնում նշված համարանիշները ու հայտնում, որ  այն հայտնաբերել է Հասրաթյան փողոցի  հարակից գերեզմանատանը՝ հոր գերեզմանի մոտ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր