«Չեմ լիազորում ստորագրել». Վարդան Պետրոսյան
Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը նոր գրառում է կատարել, որով անդրադարձել է ստորագրվելիք եռակողմ փաստաթղթին. հայտարարության մասին հայտնի է դարձել նախօրեին։
Դերասանը ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է տեղադրել, որի վրա գրված է․ «Չեմ լիազորում ստորագրել։ Պահանջում եմ հրապարակել»։
Ի դեպ, այսօր կայացած կառավարության հերթական նիստին Փաշինյանը չհերքեց այդ փաստաթղթի առկայությունը, ավելին` հայտարարեց, որ ստորագրելու է այդ փաստաթուղթը: