211652_close_icon
views-count2698 դիտում article-date 08:56 11-06-2016

Տեղյակ չեմ, չեմ զբաղվում, հետաքրքիր չի. Վարդան Ղուկասյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա սեպտեմբերին Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված անորոշ իրավիճակը շարունակվում է պահպանվել: Ինչպես հայտնի է՝ Գյումրիում այլևս քաղաքապետի ուղղակի ընտրություններ տեղի չեն ունենալու, այլ ընտրելու են ավագանի, որն էլ իր հերթին ընտրելու է քաղաքապետ: Իշխանությունները դեռևս չեն շտապում հրապարակել Գյումրիի քաղաքապետի իրենց թեկնածուի անունը: Այդ «տիտղոսի» հավակնորդներն էլ չգիտեն՝ իրենց ինչ ճակատագիր է սպասում: «Ժողովուրդ»-ը փորձեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պարզել, թե արդյոք նա մտադիր է քաղաքապետի ընտրություններում առաջադրվել, ինչին նա պատասխանեց. «Ինչո՞ւ եք շտապում: Շատ ժամանակ կա, մի շտապեք, հետո կիմանաք»: Իսկ երբ նրանից հետաքրքրվեցինք, թե տեղյակ է՝ ո՞վքեր են պատրաստվում առաջադրվել: Վարդան Ղուկասյանը հավաստիացրեց, թե իրեն այդ թեման հետաքրքիր չէ: «Տեղյակ չեմ, չեմ զբաղվում, հետաքրքիր չի»,- ասաց նախկին քաղաքապետը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր