211652_close_icon
views-count931 դիտում article-date 15:56 20-05-2021

Տավուշի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին բնակարանային գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր` Բերդ քաղաքի Շիրազի փողոց: 63-ամյա տանտերը իրավապահներին հայտնել էր, որ առանձնատանը չեն բնակվում, սակայն երկու օր առաջ եղել էր տանը, և ամեն ինչ տեղում էր:

Ոստիկանները զննել էին դեպքի վայրը և ամփոփել ունեցած տեղեկությունները. վերջին երկու օրվա ընթացքում կոտրել էին պատուհանի ապակին և գողացել կենցաղային իրեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Բերդ քաղաքի Քարաշենի փողոցի բնակիչ, 16-ը չբոլորած մի պատանի: Նա հրավիրվել է Բերդի քննչական բաժին և խոստովանել արարքը: Պատանուն մեղադրանք է առաջադրվել։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր