211652_close_icon
views-count6558 դիտում article-date 22:59 19-05-2021

Պղտոր ջրերում ձուկ որսացողները թո՛ղ ունենան Ի․ Տոնոյանի վաստակի կեսը, և նոր սկսեն «գործել». Armenian24news.am

Ինչպես հայտնի է, ընտրություններին ընդառաջ՝ «Բարգաված Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականում են Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը և Իվետա Տոնոյանը։ Կարևորելով կին պատգամավորների գործունեությանը քաղաքական դաշտում՝ պետք է նշել՝ Իվետա Տոնոյանն իր ակտիվ ու արդյունավետ աշխատանքով միշտ աչքի է ընկել։ Մի փաստ ևս պետք է արձանագրել, որը armenian24news.am- ի լրագրողները ևս կարող են փաստել․ 2003-2017 թվականներին լրագրողական ճանապարհ անցած, այդ ոլորտում թրծված Իվետա Տոնոյանն՝ ի տարբերություն նախկինում լրագրող եղած մյուս պատգամավորներից շատերի՝ խորին հարգանք ունի լրագրողական աշխատանքի, լրագրողների նկատմամբ, ու չի զլանում պատասխանել լրագրողների հարցերին։ Նախընտրական ժամանակահատվածում, իհարկե, կան ու կլինեն մարդիկ, որոնք Իվետա Տոնոյանի կատարած աշխատանքի մեջ կփորձեն բծեր գտնել, ավելի ճիշտ՝ այդ բծերը հորինել։ Իհարկե, անսխալական մարդիկ չկան, բայց կան կատարված աշխատանքներ, որոնք ակներև են։ Ըստ parliamentmonitoring.am-ում զետեղված տվյալների՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի իրականացրած աշխատանքների ընթացքում Իվետա Տոնոյանն 8 օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Ստանձնելով պատգամավորական մանդատ՝ այս պատգամավորը խորին պատասխանատվություն է ունեցել ժողովրդի առաջ։ Քաղաքացիները տեսել են՝ ինչպես է  նա  պայքարել փողոցում՝ քաղաքացիների կողքին լինելով։

Մանրամասներն՝  այստեղ
 

Նմանատիպ նյութեր