Կենտրոնական բանկի նախագահը խոստանում է, որ պղտոր ջրում ձուկ որսացողները կպատժվեն
ԿԲ-ն ֆինանսական շուկայի վերահսկողության բավարար գործիքների է տիրապետում: Հետեւաբար, պետք չէ «պղտոր ջրում ձուկ որսալ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կետրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով հայկական դրամի արժեզրկմանը:
Միաժամանակ քաղաքացիներին կոչ արեց արժույթի սպեկուլյատիվ փոխարկումներ չիրականացնել: Հավատացնելով, որ պղտոր ջրում ձուկ որսացողները կպատժվեն: Նշենք, որ սույն տարվա նոյեմբերից դրամը կտրուկ արժեզրկվեց, ինչը իրարանցում առաջացրեց հայկական շուկայում: