211652_close_icon
views-count2357 դիտում article-date 22:26 19-05-2021

Տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

«Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։

ՀՀ ՊՆ

Նմանատիպ նյութեր