Մ-23 ԵԱ. Հրայր Ալիխանյանը՝ արծաթե մեդալակիր
Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը 74 կգ քաշային կարգի եզրափակչում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Չերմեն Վալիևի հետ ու պարտվեց 0-4 հաշվով:
Ալիխանյանը դարձավ արծաթե մեդալակիր: Քիչ առաջ արծաթե մեդալակիր դարձավ նաև 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը:Ազատ ոճայիններից երեկ բրոնզե մեդալակիրներ դարձան Արման 70 կգ քաշային Անդրեասյանն ու 79 կգ քաշային Արման Ավագյանը:
Վաղը պայքարը կսկսեն հունահռոմեականները, հայտնում է Armsport.am-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին