211652_close_icon
views-count1687 դիտում article-date 12:17 21-08-2014

Ամառային պատանեկան Օլիմպիադա. Հրաչիկ Բաբայանը՝ արծաթե մեդալակիր

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան Հրաչիկ Բաբայանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան) Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում այսօր նվաճել է արծաթե մեդալ: Օդամղիչ հրացան 10 մետր մրցաձևի եզրափակիչ փուլում՝ 204.3 միավորով մեր հրաձիգն իրենից առաջ է թողել միայն չինացի Հաորան Յանգին (209.3 միավոր): Նշենք, որ մեր հրաձիգները խաղերին մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի մարզչական ղեկավարությամբ:

Նմանատիպ նյութեր