Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին, կազմել է 520.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.83 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 635.85 դրամ (նվազել է 1.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 737.65 դրամ (նվազել է 3.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.07 դրամ (նվազել է 0.01 դրամով):