211652_close_icon
views-count1171 դիտում article-date 16:26 18-05-2021

ՌԴ փոխարտգործնախարարը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ խոսել է Ֆրանսիայի դեսպանի հետ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, ներառյալ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրադրությունը:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 18-ին:

Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր