«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Armeniasputnik.am-ը գրում է. Գարիկ Ավետիսյանը բուժկետի վարորդ է եղել և պատերազմը սկսվելուն պես` վիրավորներին է դիրքերից հոսպիտալ տեղափոխել։ Նա պատերազմից պահած մի «իր» ունի, որի շնորհիվ ողջ է մնացել։
Պատերազմի ամենաթեժ օրերին, երբ չորս կողմը վիրավորներ էին, իսկ ժամկետային զինծառայող Գարիկ Ավետիսյանի գործը նրանց հոսպիտալ հասցնելն էր, հրաշք է տեղի ունեցել. նոյեմբերի 3-ին, երբ բուժկետի վարորդ Գարիկը փորձում էր փրկել գումարտակի շտաբի պետ մայոր Գևորգ Գասպարյանի կյանքը, որի գլխին դիպուկահարի 2 գնդակ էր կպել, կրակեցին նաև Գարիկի վրա։
«Մտքիս դրել էի ամեն գնով շտաբի պետին հոսպիտալ հասցնել, սակայն թշնամին արդեն Մարտունի էր մտել։ Չորս կողմից կրակում էին, շրջանցել չկարողացա և որոշեցի ուղիղ դեպքի վայր քշել։ Հետո մայորին գրկեցի, որ դուրս հանեմ, ուժս չհերիքեց և ընկա, հենց այդ պահին կրակեցին ինձ վրա։ Փամփուշտը պահեստատուփին կտավ, որը զրահաբաժկոնիս էր փակցված, ու ձեռքիս տակով անցավ։ Աչքերս թոզ լցվեց, բուժակը գոռաց` «լա՞վ ես, սա՞ղ ես»։ Խորը շունչ քաշեցի, տեսա, որ շունչս գնում է, սաղ եմ»,–պատմում է Գարիկը։
Փամփուշտը թեթև քերծել էր Գարիկի ձեռքը` անսովոր տաքություն էր զգում։ Տղան խոստովանում է` չէր ուզում հագուստը հետ քաշել և նայել` ինչ է եղել, քանի որ միշտ ամենաշատը վախեցել է վիրավորվելուց։
Մանրամասներն՝ այստեղ