211652_close_icon
views-count2239 դիտում article-date 20:06 17-05-2021

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ

Մայիսի 17-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Երկուստեք կարևորվեց նման ձևաչափով հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։



 

Նմանատիպ նյութեր