211652_close_icon
views-count1654 դիտում article-date 12:59 17-05-2021

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 17-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 14-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 5, յուրացման կամ վատնման և գույքը դիտավորությամբ վնասելու՝ 4-ական, կողոպուտի ու ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, լրագրողի մասնագիտական օրինական գործողությանը խոչընդոտելու և անառակաբարո գործողությունների՝ 2-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ծեծի, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու ու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, և պետական-հասարակական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 54 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր