211652_close_icon
views-count1978 դիտում article-date 17:24 16-05-2021

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Մայիսի 16-ին, ժամը 13:35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գ․ Ս․-ին (ծնված 1961 թ.) պատգարակով իջեցրել (մոտ 150 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Նմանատիպ նյութեր