Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից իր ուղղությամբ արձակված 2900 հրթիռների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Shantnews.am-ը գրում է. Էսկալացիայի սկզբից ի վեր Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումները իսրայելական տարածքի ուղղությամբ արձակել են շուրջ 2 900 հրթիռ, որոնցից 1 150-ը որսացել է հակահրթիռային պաշտպանության համակարգը, հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
«Մինչ օրս Գազայի հատվածից Իսրայելի վրա արձակվել է 2900 հրթիռ, որոնցից 1150-ը ՀՕՊ-ը որսացել է, իսկ 450 հրթիռ ընկել է հենց Գազայում», – ասված է բանակի հայտարարության մեջ: