211652_close_icon
views-count283 դիտում article-date 19:07 26-11-2026

Գյումրու քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ հայտնվել են ոստիկանությունում. ո՞րն է պատճառը․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Գյումրու կենտրոնական շուկայի հատվածում գտնվող Շահումյան փողոցի գծանշումների պատճառով Գյումրու քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ հայտնվել են Շիրակի մարզային քննչական վարչության ուշադրության կենտրոնում։

Բանն այն է, որ վերջերս Գյումրու քաղաքապետարանը գծանշումներ էր կատարել վերանորոգված փողոցում, որն էլ դարձել էր բուռն քննարկման ու թունդ վիճաբանության թեմա Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի միջև։

Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական էջում անդրադարձ կատարվեց այս գծանշումներին: Այնտեղ մասնավորապես նշված էր, որ այն կատարված է սեփական հայեցողությամբ՝ անտեսելով ՆԳՆ համապատասխան ստորաբաժանման բացասական դիրքորոշումը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը Գյումրու քաղաքապետարանի կողմից կատարվածը համարել էր անընդունելի ու խիստ դատապարտելի։

«Հայաստանի Հանրապետությունում պետական և համայնքային պաշտոնատար անձանց յուրաքանչյուր որոշում և գործողություն պետք է բխի օրենքից և իրականացվի օրենսդրությամբ սահմանված լիազորությունների ու ընթացակարգերի շրջանակում։ Օրենքով սահմանված կարգի շրջանցումը կամ իրավասու մարմնի բացասական դիրքորոշման անտեսումը չի կարող արդարացվել սեփական հայեցողությամբ։

Գյումրու համայնքապետարանի՝ Շահումյան փողոցում շեղ գծանշումներ իրականացնելու գործողությունները մտահոգիչ են, հատկապես այն պայմաններում, երբ այդ հարցի վերաբերյալ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանման դիրքորոշումը բացասական է եղել։

Նման որոշումները պետք է ունենան հստակ իրավական հիմք, չի կարելի հանրային սեփականությունը կամ պետական միջոցներով նորոգված ճանապարհները վնասել սեփական հայեցողությամբ։

Ի դեպ, Շահումյան փողոցը ժամանակին միակողմանի դարձնելու որոշումը ինքնանպատակ չի եղել․ այն պայմանավորված է եղել տվյալ հատվածում երթևեկության խիստ ծանրաբեռնվածությամբ և երթևեկության կազմակերպման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող գծանշումների իրականացումը կարող է էապես խաթարել երթևեկության բնականոն ընթացքը՝ այն առնվազն կաթվածահար անելու վտանգ ստեղծելով։

Նման գործողություններն անընդունելի և խիստ դատապարտելի են։ Հանրային շահը Հայաստանի Հանրապետությունում գերակա է»,-նշված էր մարզպետի աշխատակազմի կողմից զետեղված հայտարարության մեջ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր