Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել
Փետրվարի 8-ի կեսօրին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ հրթիռի պայթյունից ոչ ոք չի տուժել: Բացի այդ, նախօրեին Իսրայելի ուղղությամբ արձակվել են ևս մի քանի հրթիռներ: