211652_close_icon
views-count979 դիտում article-date 17:08 19-07-2014

Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծման հետևանքով գրանցվել է 1 զոհ

Այսօր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծման հետևանքով զոհվել է 1 իսրայելցի։ Այս մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը։ Պաղեստինցի արմատականների կողմից Դիմոն քաղաքի ուղղությամբ արձակած հրթիռը պայթել է բեդուինների բնակելի տարածքում։ Դիմոնում է գտնվում ատոմային հետազոտությունների կենտրոնը։ Ինչպես հայտնել է իսրայելական հեռուստաալիքը, ևս 4֊ը վիրավոր են, նրանցից 1֊ի վիճակը ծանր է գնահատվում։

Նմանատիպ նյութեր