Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Լացիոյի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 37-րդ տուրում ընթացող հռոմեական դերբիում, առաջին խաղակեսի 42-րդ րոպեին «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը՝ Էդին Ջեկոյի փոխանցումից հետո գրավելով «Լացիոյի» դարպասը:
Սա հայ ֆուտբոլիստի 12-րդ գոլն էր Իտալիայի ընթացիկ առաջնությունում և նա հանդիսանում թիմի լավագույն ռմբարկուն: