Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել է Դորտմունդի «Բորուսիային»:
Արդեն հանդիպման 5-րդ րոպեին Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը` 0:1:
Նշենք, որ 9-րդ րոպեին Օբամեյանգը երկրորդ գնդակը ուղարկեց «Լիվերպուլի» դարպասը` 0:2, և այժմ Յուրգեն Կլոպի թիմին հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ է 3 գնդակ խփել:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է 1:1: