13450 դիտում
10:53 15-05-2021
Այսօրվանից ՀԱԷԿ-ը 141 օրով կանգնում է․ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, Արցախի ՀԷԿ-երից էլէնեգիա չենք ստանում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մայիսի 15-ից հայկական ատոմային էլեկտրակայանը 141 օրով դադարեցնում է աշխատանքը։ Կայան, որ մեր երկրի համար կենսական նշանակություն ունի քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Փաստորեն՝ այսօրվանից մինչեւ հոկտեմբեր Հայաստանի էներգետիկ համակարգի համար շատ դժվար փուլ է լինելու։ Բացի այն, որ ատոմային կայանը սովորականից ավելի երկար է կանգնելու, զուգահեռ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, նաեւ, հասկանալի ու ցավալի պատճառներով Արցախից 330 մլն կՎտժ էլէներգիա չենք ստանա։ Արդյո՞ք սա չի հանգեցնի էներգետիկ խնդիրների եւ, իբրեւ դրա հետեւանք, հովհարային անջատումների։
«ՀՀ»-ն այս հարցն ուղղեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մ. Վարդանյանին։ «Ամեն դեպքում սա «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի լուծելիք խնդիրն է, բայց նախնական, երբ կազմվում էին տարեկան գրաֆիկները, օպերատորը մեր կայանի կանգառի ժամանակ որեւէ խնդիր չի տեսել։ Եվ հիմա կարծես քննարկվում է այս ընթացքում նաեւ Վրաստանից էլէներգայի ներմուծման հարցը, քանզի ավելի էժան է։ Երեւանի ՋԷԿ-ը երեւի կմնա ռեզերվում»,- պարզաբանեց Մ․ Վարդանյանը։
Ինչու՞ 141 օր, այսքան երկար, չէ՞ որ սովորաբար կանգերը 2-2,5 ամիս էին տեւում...»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
10329 դիտում
13:51 10-07-2019
Ունենք վթար էներգետիկ համակարգում․ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են. Ավինյան
4274 դիտում
15:18 18-03-2021
Ատոմակայանը 141 օրով կկանգնի մայիսից. վերանորոգումից հետո ՀԱԷԿ-ն ակնկալում է 10 տարվա արտոնագիր ստանալ
2515 դիտում
13:30 15-05-2021
ՀԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով. մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգում
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»