211652_close_icon
views-count3717 դիտում article-date 22:48 14-05-2021

Խուճապ չկա, ամեն ինչ գնում է իր հունով. Պաշտպանության նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր մասնակցում էր ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգային հարցն էր հայ-ադբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Նախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

«Խուճապ չկա և ամեն ինչ գնում է իր հունով»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Հայտարարությունը անելուց հետո ՊՆ նախարարը նստեց ավտոմեքենան և հեռացավ տարածքից:

Նմանատիպ նյութեր