211652_close_icon
views-count2484 դիտում article-date 20:01 13-05-2021

Ադրբեջանի ԶՈՒ-երի 250 ներկայացուցիչ գտնվում է ՀՀ պետական սահմանից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում

Tert.am-ը գրում է. Արդեն երկրորդ օրն է՝ Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է․ պատճառն այն է, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների որոշ խմբեր հատել են ՀՀ պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել։ Այս մասին այսօր Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ Զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել։ Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինված ուժերի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից։

Ո՛չ ՀՀ, ո՛չ էլ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել։ Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում»,- նշել է Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր