ՊԵԿ-ը հրահանգել է ՀՀ-ի մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ունեցող բեռները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի՝ Հայաստանի մաքսային մարմիններին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին մի քանի օրերին կտրուկ նվազել է Հայաստան մտնող բեռնատարների քանակը:
Պատճառն այն է, որ ՊԵԿ նոր ղեկավարությունը հստակ հրահանգ է տվել մաքսավորներին, որ Հայաստանի մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ունեցող բեռները: Իսկ քանի որ մինչև վերջերս բեռների ճնշող մեծամասնությունը գալիս էր առանց փաստաթղթավորման, այդ բեռների տերերը ստիպված են եղել դադարեցնել բեռների ներկրումը, մինչև դրանք պատշաճ կփաստաթղթավորվեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]