211652_close_icon
views-count1329 դիտում article-date 18:38 13-05-2021

«Բարսելոնան» կարող է ձեռք բերել և Ագուերոյին, և՝ Դեպային

«Բարսելոնան» կարող է պայմանագրեր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի և «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ:
 
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, որն այսօր հանդիպելու է ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ, ցանկանում է թիմում տեսնել Դեպային, քանի որ վերջինս ունակ է խաղալ ոչ միայն կենտրոնական հարձակվողի դիրքում, այլ նաև կարող է գործել հարձակման եզրում:
 
Այս մրցաշրջանում Ագուերոն ԱՊԼ-ում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Դեպայը Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 35 խաղի, խփել 19 գնդակ և կատարել 10 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր