Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը Ստամբուլից տեղափոխվեց Պորտու
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» հանդիպումը տեղափոխվել է Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Դրագյո» մարզադաշտ, ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Սկզբնապես հանդիպումը պետք է կայանար Ստամբուլի (Թուրքիա) «Աթաթուրք» մարզադաշտում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈւԵՖԱ-ն և Բրիտանիայի կառավարությունը քննարկում են եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու հնարավորությունը, քանի որ Թուրքիան ընդգրկված է երկրների կարմիր ցուցակում, որտեղից վերադառնալիս պահանջվում է պարտադիր կարանտին:
Նշենք, որ հանդիպմանը կթույլատրեն եզրափակչի մասնակից թիմերի՝ «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» 6 հազարական երկրպագուի այցելել ստադիոն: Բացի այդ, տոմսերի որոշակի խմբաքանակ ազատ վաճառքի կհանվի: