Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կարող է կայանալ Նյու-Յորքում
Իսպանիայում Mediapro մուլտիմեդիա-խմբի հիմնադիր Խաումե Ռոուրեսը հայտնել է, որ ՈւԵՖԱ-ն բանակցություններ է վարում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Նյու-Յորքում անցկացնելու շուրջ:
Ռոուրեսը նշել է, որ ՈւԵՖԱ-ն կիսում է Լա Լիգայի ղեկավարների փիլիսոփայությունը, որոնք Հյուսիսային Ամերիկայում պրիմերայի հանդիպումներ անցկացնելու պայմանագիր են կնքել:
«Բանակցությունները շարունակվում են: Քննարկվում է ՉԼ-ի եզրափակիչը Նյու-Յորքում անցկացնելու հնարավորությունը», ասել է Ռոուրեսը:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը հայտարարել էր, որ Չեմպիոնների լիգայի հանդիպումները մինչև 2024 թվականը անցկացվելու են Եվրոպայում: