Դեպի Սև լիճ առաջացած ադրբեջանցիների և հայկական կողմի միջև բանակցությունները շարունակվում են Ներքին Խնձորեսկում, իսկ մինչ այդ Սև լճի տարածքում էր․ Խնձորեսկ համայնքի ղեկավար
ՀՀ տարածքում, Սև լիճ առաջացած ադրբեջանցիների և Հայկական կողմի միջև բանակցությունները շարունակվում են Ներքին Խնձորեսկում, իսկ մինչ այդ Սև լճի տարածքում էր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը։
Նա նշեց, որ ինքը բանակցություններին չի մասնակցում և այս պահին որևէ տեղեկություն չունի։ «Ինֆորմացիային չեմ տիրապետում»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ևս անդրադարձել է Սյունիքում ստեղծված իրավիճակին և նշել․«Երեկ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրիչ գործողություն է իրականացրել ու հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում, ուզում եմ ասել, որ երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա ու իրադրությունը շարունակում է մնալ նույնը»։
Նա նշեց, որ ինքը բանակցություններին չի մասնակցում և այս պահին որևէ տեղեկություն չունի։ «Ինֆորմացիային չեմ տիրապետում»,–ասաց նա։