Մարսելոն վիճաբանել է Զիդանի հետ և հեռացվել է թիմի հայտացուցակից
«Ռեալի» պաշտպան Մարսելոն չի մասնակցի Լա Լիգայի 36-րդ տուրում «Գրանադայի» հետ հանդիպմանը:
Երեկ մարզման ժամանակ բրազիլացին վիճաբանել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ՝ պաշտպանական խաղի մարտավարության շուրջ: Դրա պատճառով նա չի ընդգրկվել «Գրանադայի» հետ վաղը կայանալիք խաղի հայտացուցակում:
Արդյունքում «Ռեալի» կազմում մնացել են ընդամենը չորս պաշտպան, որոնցից մեկը՝ «Կաստիլյայից»:
Այս մրցաշրջանում Մարսելոնան Լա Լիգայում մասնակցել է 15 խաղի և 2 գոլային փոխանցում կատարել: