Զիդանի որդին խաղից հեռացվել է մրցակցին գլխով հարվածելու համար. տեսանյութ
Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ, լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանի որդին՝ Մադրիդի «Ռեալի» Մ17 թիմի 17-ամյա դարպասապահ Լուկա Զիդանը «Ատլետիկոյի» իր հասակակիցների թիմի հետ խաղում դաշտից հեռացվել է մրցակցի հարձակվողին գլխով հարվածելու համար:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2006թ. աշխարհի առաջնության եզրափակիչի լրացուցիչ ժամանակում կարմիր քարտ էր ստացել Իտալիայի հավաքականի պաշտպան Մարկո Մատերացիին գլխով հարվածելու համար: