211652_close_icon

Դոնարուման հեռացվել է «ՊՍԺ»-ի հայտացուցակից

views-count877 դիտում article-date 22:02 11-08-2025
Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման չի ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում «Տոտենհեմի» դեմ կայանալիք ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համար։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«ՊՍԺ-ն Դոնարումային դուրս է թողել հայտացուցակից, քանի որ ակումբի և ֆուտբոլիստի միջև բոլոր հարաբերությունները խզված են։ Նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնություն չկա և չի լինի։ Ակումբում հավատում են, որ Շևալյեն կդառնա իրենց նոր առաջին համարը»,- սոցցանցի իր էջում գրել է Ռոմանոն։

Այսպիսով, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում փարիզյան գրանդի դարպասը ամենայն հավանականությամբ կպաշտպանի թիմի նորեկ Լուկաս Շևալյեն։

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը ՊՍԺ-ի և Լոնդոնի «Տոտենհեմի» միջև կկայանա չորեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։

Նմանատիպ նյութեր