211652_close_icon
views-count2240 դիտում article-date 18:54 12-05-2021

Նիկոլ Փաշինյանը, եթե գոնե մի քիչ լիներ հայրենասեր, ապա պետք է հրաժարական տար. Վարդան Քալանթարյան

Հայաստանում կայանալիք ընտրությունների, ներկա ներքաղաքական անցուդարձի և Արցախյան հարցի շուրջ զրուցել ենք «Իրավական պետություն» կուսակցության նախագահ, իրավաբան, տնտեսագետ, «5165» համահիմնադիր Վարդան Քալանթարյանի հետ: 

-Հայաստանում քաղաքական ուժերը պատրաստվում են հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանային ընտրություններին, ինչպե՞ս կգնահատեք նախընտրական անցուդարձը: 

-Ներկայիս նախընտրական վիճակը խիստ մտահոգիչ է ինձ համար: Պատերազմից հետո ժողովուրդը դեռ չի կարողացել ազատվել էմոցիոնալ դաշտից, իսկ մեդիադաշտը կեղծ տեղեկություններով ողողված է, իսկ մեր հասարական-քաղաքական գիտակցությունը՝ ցածր: Վախենում եմ, որ այս ընտրությունները ևս չկարողանան հաղթահարել քաղաքական ճգնաժամը, և կարճ ժամանակ հետո, եթե որևէ հրաշք տեղի չունենա, ապա նորից բախվելու ենք արտահերթ ընտրություններին: Հասարակության գիտակից հատվածի համար էլ հեշտ չէ, քանի որ տրված չէ ընտրություն կատարելու լավի և լավագույնի մեջ, ինչպես միշտ պարտադրվել է վատի և վատագույնի միջև կատարել ընտրություն: Այսինքն, ճիշտ ընտրություն կատարելու հնարավորությունից զրկված է գիտակից քաղաքացին: Ընտրություններին հայտ ներկայացրած քաղական ուժերը բավական ժամանակ ունեցել են ցույց տալու համար իրենց դիմագիծը, խոսքս բոլորի մասին է՝ նախկին, ներկա: Փաստացի քաղաքացին գնում է ընտրությունների, որտեղ գերակշռում են այդպիսի ուժերը, բայց նաև կան ուժեր՝ ի դեմս «5165» շարժման, որ նոր են հայտ ներկայացրել, ու դեռևս մարդկանց համար մեր ասելիքը անհասանելի է: Ժամանակ է հարկավոր, որ մեր ծրագրային դրույթները և գաղափարախոսությունները ներկայացնենք, և դա հնարավորություն կտար ճիշտ ընտրություն կատարելու: Ժամանակի սղություն կա, իսկ քաղաքացին հնարավորություն չունի նորաստեղծ քաղաքական, մաքուր, ազգայնական ուժերի հետ կապի մեջ լինելու, ուստի նաև քաղաքացիների համար դժվար է լինելու ընտրություն կատարելը:

-Խոսեցիք «5165» շարժման մասին, որտեղ Դուք հիմնադիր անդամներից եք, կներկայացնեք ո՞րն է շարժման տեսլականը, որո՞նք են առաջնահերթությունները:

- Մի անհանգստություն ունեմ, որ «5165» շարժումը պետք է կարողանա հաղթահարել ժողովրդի մեջ առկա ապատիան, արթնացնի հավատ, առանց որի դժվար կլինի որևէ բանի հասնել: Շարժման հիմնադիրները շատ տարբեր ճանապարհ անցած, տարբեր ոլորտի մարդիկ են, որոնք դեռևս չեն բավարարում այն հսկա ընտրազանգվածի առաջնահերթությունները, որը մենք կանխատեսում ենք ապագայում: Առաջին հերթին պետք է հավատ արթնացնենք մարդկանց մեջ, որ ժողովուրդը հավատա այն ուժին, որն անկեղծ է իր նպատակների և երկրի ապագայի հարցում, որից հետո կարող ենք ցույց տալ մեր անելիքը: Այս պահին մենք կարող ենք ունենալ հարուստ բովանդակությամբ, ընդգրկուն ռազմավարական ծրագիր, բայց ժողովուրդը պատրաստ չէ լսել, քանի որ չկա վստահություն ոչ մեկի նկատմամբ: Ամիսներ շարունակ, առավել ևս հիմա, մշակում ենք ոչ միայն ինստիտուցիոնալ ազգային պետություն ստեղծելու ռազմավարություն, այլ նաև նեղ ոլորտային քննարկումներ ենք անում, որտեղ բարձրաձայնվում են տարբեր ոլորտների բացերը, ուսումնասիրվում են առկա հիմնախնդիրները, և փորձում ենք տալ գիտական և իրատեսական լուծումներ: Մեր շարժման հիմքը ազգային պահպանողական գաղափարախոսությունն է, ինչը, իհարկե, չի ենթադրում միայն ավանդականի շուրջ փակվել: Մենք կողմ ենք նորարարական ծրագրերին, հավակնոտ ստարտափերի ձևավորմանը, որոնց փորձն ունենք: Հիմա նաև ժամանակակից տեխնոլոգիաների դար է, բայց ազգայինի առումով մենք պետք է լինենք բացառապես պահպանողական, քանի որ ազգային արժեքներն են պահել մեզ որպես հայ: Ժամանակն է, որ պենք ունենանք ինստիտուցիոնալ ազգային պետություն: 

-Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում նշեց, որ որևէ մեկը հույս թող չունենա, որ իրենք իշխանությունը կտան ուրիշին: Ինչպե՞ս կգնահատեք նրա նմանատիպ հայտարարությունները: 

- Այդպիսի լկտի հայտարարություն, ինչպիսին կատարել է Նիկոլ Փաշինյանը, որևէ բարոյական արժեհամակարգում չի տեղավորվում: Ես գիտակցում եմ, որ Նիկոլ Փաշինյան անձը չունի կարմիր գծեր և ընդունակ է շատ անբարոյական քայլերի: Այն, որ պետական ռեսուրսները և հնարավոր բոլոր միջոցները նա կգործադրի, որ նորից վերարտադրվի՝ դրանում ես կասկած չունեմ, բայց միևնույն ժամանակ ես չեմ ուզում կասկածել իմ ազգի սթափության վրա: Նիկոլ Փաշինյանն ընտրական կեղծարարությունից մինչև կաշառքներ, որի մասին միշտ ինքն է թմբկահարել, օգտագործելու է: Պատմությունից դեռևս հայտնի չէ մի դեպք, երբ պարտություն կրած առաջնորդը շարունակի ղեկավարել կամ հավակնի ղեկավարել երկիրը: Կան բազմաթիվ դեպքեր պատմության մեջ, երբ պարտությունից հետո առաջնորդները ինքնասպանություն..
 

Նմանատիպ նյութեր