211652_close_icon
views-count73129 դիտում article-date 16:54 12-05-2021

Կրակոցներ՝ Երևանում. Նար-Դոսի փողոցում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են 14 հատ ինքնաձիգից կրակված պարկուճներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 00։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցում կրակոցներ են հնչում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։ 

Ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են նշված փողոցի 4-րդ շենքի բակում, որտեղ զննությամբ հայտնաբերել են 14 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, կրակող զենքից կրակված պարկուճներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, ապա ոստիկանության Էրեբունու բաժնի իրենց գործընկերների հետ նշված կրակոցներն արձակելու համար ենթադրյալ կասկածյալ՝ Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Միշա Մուրադյանի հետ անցկացրել են բացատրական աշխատանքներ, ով ինքակամ ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին։

Հայտնաբերվել է նաև ինքնաձիգը։ 

Փասի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, և Մ. Մուրադյանը ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր