211652_close_icon
views-count1704 դիտում article-date 23:12 11-05-2021

Պատերազմի հետևանքով 1160 հոգու հաշմանդամություն է սահմանվել, նրանցից 108-ը հաշմանդամության 1-ին խումբ է ստացել. այս պահին պրոցեսն ավարտված է․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար

Tert.am-ը գրում է. Երեկվա տվյալներով՝ մենք փորձաքննել ենք 1460 հոգու, որոնցից 1160-ին սահմանել ենք հաշմանդամություն։ Այս մասին «Հանրային» ՀԸ եթերում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հստակ արձանագրվա՞ծ է, թե պատերազմի հետևանքով քանի հոգի է հաշմանդամություն ստացել։

«Հաշմանդամության 1-ին խումբ ստացել են 108 հոգի, 341 հոգու սահմանվել է 2-րդ խմբի հաշմանդամություն, 780 շահառուի՝ 3-րդ խումբ։ Եղել են մարդիկ, որոնց չի սահմանվել հաշմանդամություն, որովհետև փորձաքննության կարգի համապատասխան՝ չկա կյանքի, կենսագործունեության սահմանափակում։ Այսինքն՝ արձանագրել ենք, որ կա ֆիզիկական որոշակի խեղում, վնասվածք, բայց դա այն աստիճանի չէ, որ ազդի կենսագործունեության վրա»,-նշել է Ստեփանյանը։

Հարցին՝ պրոցեսն ավարտվա՞ծ է, Ստեփանյանն արձագանքել է, թե այս պահին կարելի է ասել՝ ավարտված պրոցես է։ «Հերթում սպասող, դեռ չփորձաքննված զինվոր այս պահին չկա»,-ասաց նա։

Անդրադառնալով պրոթեզավորմանը՝ Ստեփանյանը նշել է․ «Ստորին վերջույթի մակարդակում ամպուտացիաներ և պրոթեզավորման կարիք ունի 116 հոգի, ձեռքերի  անդամահատումների դեպքերը 23-ն են»։

Նմանատիպ նյութեր