696 դիտում
15:15 30-01-2015
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015թ. տարեկան ծրագրով կիրականացնի ավելի քան 1160 ստուգում
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսել է իրականացնել ստուգումներ 813 բարձր, 291 միջին և 58 ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ:
Ստուգումների պլանը կազմվել է նախորդ տարվա ստուգումների արդյունքների, դիմում-բողոքների և առկա այլ տեղեկատվության հիման վրա:
Այսպիսով՝ ընթացիկ տարում ստուգվելու են հանրային սննդի կազմակերպում իրականացնող ավելի քան 490 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից 250-ը նախադպրոցական ուսումնական հաստատություն, մանկատուն, հատուկ դպրոց, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդի իրացում կազմակերպող տնտեսավարողներ են:
Ուշադրության կենտրոնում են գտնվում սննդամթերքի իրացում/առևտուր իրականացնող շուրջ 295 կազմակերպություններ, այդ թվում՝ մսի և ձկան իրացում իրականացնող 58 տնտեսավարող, հացի արտադրություն իրականացնող 110 տնտեսավարող, կաթնամթերք արտադրող 75 տնտեսավարող, մսամթերք արտադրող 20 տնտեսավարող: Նաև՝ ներմուծում և իրացում իրականացնող 17 ու պահածոյի, պաղպաղակի, ոգելից և ոչ ոգելից խմիչքների, շոկոլադի, տորթի, մակարոնեղենի, գարեջրի, հյութերի, սուրճի, թեյի ու սննդամթերքի հետ կապված այլ գործառույթներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներ:
Բացի տարեկան պլանային ստուգումներից, կիրականացվեն նաև դիտարկումներ և ոչ պլանային ստուգումներ` ելնելով քաղաքացիների դիմում բողոքներից և պետական ու այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվությունից:
Նմանատիպ նյութեր
2035 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
1040 դիտում
19:29 15-03-2016
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականին իրականացրել է 665 ստուգում
Այս բաժնից
589 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
895 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1912 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է