211652_close_icon
views-count1655 դիտում article-date 20:12 11-05-2021

Լեգենդար Ջանլուիջի Բուֆոնը հայտարարեց Թուրինի «Յուվենտուսից» հեռանալու մասին

Լեգենդար դարպասապահ, աշխարհի չեմպիոն Ջանլուիջի Բուֆոնը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է Թուրինի «Յուվենտուսը»:
 
«Իմ ապագան հստակ է: Այս տարի «Յուվենտուսի» հետ հրաշալի և երկարատև համագործակցությունը վերջնականապես ավարտվեց: Կարծում եմ, որ ես ակումբին տվել եմ ամեն ինչ: Զգում եմ, որ հանուն «Յուվեի» ամեն ինչ տվել եմ», ասել է Բուֆոնը:
 
Բուֆոնը, որը վերջերս ֆուտբոլային պատմաբանների կողմից ճանաչվել էր 21-րդ դարի լավագույն դարպասապահ, ավելի վաղ էր հայտարարել, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կավարտի իր վառ կարիերան:
 
Բուֆոնը «Յուվենտուսում» հանդես էր գալիս 2001 թվականից: Թուրինյան ակումբի կազմում 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 6 անգամ՝ Սուպերգավաթակիր և 4 անգամ՝ Գավաթակիր:
 
Իտալիայի հավաքականի կազմում Բուֆոնը 2006 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն:
 
Նշենք, որ այս մրցաշրջանում «Ծեր Սինյորան» ինն անընդմեջ չեմպիոնությունից հետո արդեն զրկվել է Իտալիայի առաջնությունում հաղթելու հնարավորությունից: Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ թիմն ընթանում է 5-րդ տեղում:

Նմանատիպ նյութեր