Ես արել եմ, ինչ կարող էի. Լեգենդար Կյելինին հեռանում է «Յուվենտուսից»
Իտալացի պաշտպան Ջորջո Կյելինին հաստատել է «Յուվենտուսից» հեռանալու մասին լուրերը։
«Վերջին 10 տարին հիասքանչ էր, և այժմ տղաները պետք է շարունակեն սկսածը։ Ես արել եմ, ինչ կարող էի և հուսով եմ, որ ինձանից հետո թողնում եմ որևէ բան։
Երկուշաբթի ես հրաժեշտ կտամ իմ մարզադաշտին, իսկ հետո, եթե ուժերս ներեն, կարող եմ վերջին անգամ հանդես գալ Ֆլորենցիայում։ Սա 100%-ով իմ ընտրությունն է, ես ուրախ եմ, որ հեռանում եմ՝ լինելով այսպիսի բարձունքում։
Տարիներ շարունակ ես բազմիցս ասել եմ, որ չեմ ուզում ավարտել այն ժամանակ, երբ այլևս ի վիճակի չեմ լինի նախկին մակարդակի խաղ ցույց տալ։ Ես արել եմ հնարավորը և շուտով կդառնամ «Յուվենտուսի» ամենահավատարիմ երկրպագուն։
Այսքան տարի ակումբում լինելուց հետո հեշտ չէ ազատվել զգացմունքներից»,- ասել է Կյելինին։
Թուրինցիների կազմում լեգենդար պաշտպանը 9 անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում և 1 անգամ՝ երկրորդ լիգայում, 5 անգամ գրավել է Իտալիայի գավաթն ու սուպերգավաթը։