Լեգենդար Բուֆոնը արցունքն աչքերին հրաժեշտ տվեց Իտալիայի հավաքականին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնության անցումային փուլում Շվեդիային [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/14/1082158/]պարտվելուց [/url]հետո (0:1, 0:0) Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարեց հավաքականում իր կարիերան ավարտելու մասին:
«Ցանկանում եմ ներողություն խնդրել, ոչ իմ համար, այլ՝ ամբողջ իտալական ֆուտբոլի: Մենք չկարողացանք կատարել մեր առջև դրված առաջադրանքը: Շատ ցավալի է, որ մենք այս կերպ ավարտեցինք 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլը:
Բայց մենք ունենք հպարտություն ու ուժ, մենք համառ ենք: Մենք գիտենք, թե ինչպես ուշքի գալ նման անհաջողությունից հետո:
Ես հեռանում եմ Իտալիայի հավաքականից: Գրկում եմ բոլորին, հատկապես նրանց, ում հետ այս տարիները հավաքականում եմ անցկացրել», ասել է Բուֆոնը: