1417 դիտում
19:22 11-05-2021
Հայ-Ղազախական հարաբերություններն ամրապնդվում են. դեսպան Բոլատ Իմանբաևն այցելել է ԵՊՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով
պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը:
Բոլատ Իմանբաև շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և փաստեց, որ Հայաստանի հետ
համագործակցությունը շատ սերտ է և դինամիկ. «Երկու երկրների միջև առկա փոխգործակցությունը բավականին ընդգրկուն է՝ տնտեսություն, գիտություն, կրթություն, մշակույթ և այլն: Ուրախ եմ, որ կրթագիտական ոլորտի ծանոթություններս սկսվում են Հայաստանի Մայր բուհից՝ ԵՊՀ-ից, որը ծանրակշիռ տեղ է զբաղեցնում միջազգային գիտակրթական ու մշակութային հարթակներում»:
Գեղամ Գևորգյանը դեսպանին ներկայացրեց ԵՊՀ համառոտ պատմությունը, հայ-ղազախական համագործակցության վերջին տարիների արդյունքները և հույս հայտնեց, որ բարեկամ երկրների և մասնավորապես կրթական հաստատությունների միջև կապն էլ ավելի կամրապնդվի:
Դեսպանը պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանին հանձնեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհակալագիրը, որը Ղազախստանում պետական պարգև է համարվում: Շնորհակալագրում արձանագրված է. «Ղազախ մեծ բանաստեղծ Աբայ Կունանբաևի 175-ամյակի կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ մեր երկրի հոգևոր նվաճումների պրոպագանդման և մշակութային կապերի ամրապնդման գործում բացառիկ ավանդի համար ու մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ»:
Ալեքսանդր Սաֆարյանը խորին շնորհակալությունը հայտնեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևին, իր ղազախ գործընկերներին և դեսպանին՝ հայ-ղազախական բարեկամական դարավոր կապերի ամրապնդմանն ուղղված հայ թյուքագետների աշխատանքը բարձր գնահատելու համար:
Կողմերը փոխանակվեցին հուշանվերներով, այնուհետև Ալեքսանդր Սաֆարյանը դեսպանին ուղեկցեց ԵՊՀ
արևելագիտության ֆակուլտետում գործող՝ Աբայի անվան ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոն:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
994 դիտում
11:28 25-10-2024
Հայ-ղազախական հարաբերություններն ստացել են ռազմավարական բնույթ. Փաշինյանը՝ Տոկաևին
2184 դիտում
17:32 17-03-2021
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևը
1347 դիտում
16:31 02-07-2021
Ռուստամ Բադասյանն ընդունել է Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
Այս բաժնից
829 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1819 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է
670 դիտում
17:27 09-01-2025
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան