1920 դիտում
10:04 11-05-2021
Այս օրերին Հայաստանում թուրքերեն լեզվով ռադիոհաղորդումներ ու երգեր են միանում «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում 88.8 ՄՀց հաճախականության վրա այս օրերին FM ռադիոհաղորդում թուրքերեն լեզվով հաղորդումներ ու երգեր են միանում: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչպես է դա հնարավոր. նախկինում հայերեն հաղորդումներ ու երգեր էին, հիմա՝ թուրքերեն: Ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնել են. «Տվյալ ռադիոալիքի հասանելիությունը Հայաստանի Հանրապետության տարածքում պայմանավորված է այն հեռարձակող հաղորդիչների հզորությամբ ու ռելիեֆով, եւ նույն կերպով Հայաստանի Հանրապետությանը սահմանամերձ թուրքական քաղաքներում հասանելի են հայկական ռադիոալիքները»:
Միեւնույն ժամանակ ԱԱԾ-ից հորդորել էին դիմել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Եվ, ահա, նախարարությունից, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին. «Ապրիլի 8-ին տեղորոշմամբ պարզվել է, որ հեռարձակումն իրականացվում է Թուրքիայի Իգդիր քաղաքում գործող ռադիոահաղորդակից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռադիոհաղորդումների տարածումն իրականացվում է ռադիոալիքների միջոցով, իսկ ռադիոալիքները չեն ճանաչում սահմաններ եւ պետություններ, ռադիոհաճախականությունների բաժանումն իրականացվում է պետությունների պահանջարկի հայտերի հիման վրա՝ այն պայմանով, որ չեն խոչընդոտում այլ պետությունների գործող ռադիոհամակարգերին»: Միեւնույն ժամանակ նրանք նշել են, որ սա չի խանգարում ՀՀ-ում գործող որեւէ ռադիոհեռարձակող սարքի: Այսինքն՝ նորմալ է, որ թուրքերեն հաղորդումները հասանելի են դարձել ու կմնան այդպիսին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1708 դիտում
17:21 18-02-2014
Թուրքիայում լույս է ընծայվել Կոմիտասի հայերեն, քրդերեն և թուրքերեն երգերը ներառող ալբոմ. տեսանյութ
1521 դիտում
14:53 22-03-2014
Էրդողանը արգելել է թուրքերեն լեզվի համաշխարհային օլիմպիադայի անցկացումը
Այս բաժնից
448 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
538 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»