1903 դիտում
17:21 18-02-2014
Թուրքիայում լույս է ընծայվել Կոմիտասի հայերեն, քրդերեն և թուրքերեն երգերը ներառող ալբոմ. տեսանյութ
Թուրքիայում լույս է ընծայվել «Երգարան. մշակումներ Կոմիտաս վարդապետի հայերեն, քրդերեն և թուրքերեն հավաքածուներից» խորագրով ալբոմ, որը ներառում է Կոմիտասի 12 ստեղծագործություններ, որոնք երբևէ չեն ձայնագրվել, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=5&cur_news=459]Ermenihaber.am[/url] կայքը:
Ալբոմը պատրաստվել է «Արագած» նվագախմբի կիթառահար և գործիքավորող Արի Հեգելի և Ստամբուլի տեխնիկական համալսարանի պետական կոնսերվատորիայի ուսումնական խորհրդի անդամ Բուրջու Յըլդըզի կողմից:
Իրադարձությանն անդրադարձած թուրքական «Զաման» թերթի հաղորդմամբ՝ ալբոմի պատրաստման պատմությունը սկիզբ է առել դեռ 4 տարի առաջ, երբ Արի Հեգելն ու Բուրջու Յըլդըզն իմացել են Կոմիտասի քրդերեն և թուրքերեն ստեղծագործությունների մասին: Նրանք ծանոթացել են Կոմիտասի՝ թուրքերեն ու քրդերեն ստեղծագործություններին, և բավական բծախնդիր ընտրության արդյունքում ընտրել այնպիսի երգեր, որոնք երբևէ չեն ձայնագրվել և դրանք որոշակի փոփոխությունների ենթարկելով`պատրաստել նշյալ հավաքածուն:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=5&cur_news=459]այստեղ[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3361 դիտում
16:52 06-02-2017
Լույս է ընծայվել Արցախյան գոյամարտի հերոսների կյանքի ու սխրանքների մասին պատմող «Հուշամատյան ոգեկոչման» գիրքը
Այս բաժնից
1219 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4690 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած