211652_close_icon

Էրդողանը արգելել է թուրքերեն լեզվի համաշխարհային օլիմպիադայի անցկացումը

views-count1785 դիտում article-date 14:53 22-03-2014
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքերեն լեզվի համաշխարհային օլիմպիադայի անցկացումը չեղյալ է հայտարարվում: Նրա խոսքով՝ օլիմպիադայի անցկացումը չեղյալ է հայտարարվել իր հիմնական թշնամու՝ Արդի իսլամական հասարակական շարժման հիմնադիր Ֆեթուլահ Գյուլենի (Էրդողանը վերջինիս համարում է իր և կառավարության այլ անդամների դեմ իրականացվող հակակոռուպցիոն ծրագրի միակ մեղավոր և կազմակերպիչ) դեմ ծավալած պայքարի պատճառով: Էրդողանը նշել է, որ կառավարությունն այլևս միջոցներ չի տրամադրի այդ օլիմպիադայի համար: Մինչ այդ թուրքերեն լեզվի համաշխարհային օլիմպիադան անցկացվում էր ամեն տարի՝ աշխարհի տարբեր երկրներում:

Նմանատիպ նյութեր