211652_close_icon

«Ազգային» բառի անվերջ շահարկումը դեռ չի նշանակում լինել ազգային․ Էդմոն Մարուքյան

views-count1255 դիտում article-date 11:28 10-05-2021
Ազգային ուժ փնտրողներին. 97% հայերով բնակեցված տարածքում արդյոք տարօրինակ չէ առանձին վերցրած ազգային ուժ փնտրելը, հռչակվելը կամ թախտին նստած դրան սպասելը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ է նշանակում ազգային. եթե ճիշտ խոսք ասելիս տարազով չենք ասում, ուրեմն ազգայի՞ն չենք։

Երբ ասում ենք` եկեք կոռուպցիայի դեմն առնենք կամ հետաքննենք պատերազմի ձախողումները, դա ազգայի՞ն չէ։

Մենք վաղուց ազգայինը վերածել ենք պետության և այսօր ազգայինը պետականն է։

Ազգայինը Հանրապետությունն է։ Ազգային է ցանկացած քայլ, որը միտված է Հանրապետությունն ամրապնդելուն և հայկական պետականությունը կայացնելուն։

Եթե դուք զուտ ազգայինը (էթնիկականը) պետությունից բարձր եք դասում, ապա վերջում կորցնում եք պետականությունը և շարունակում զբաղվել ազգապահպան ու հայապահպան միջոցառումներով, բայց արդեն այլ պետությունների տարածքում։

«Ազգային» բառի անվերջ շահարկումը դեռ չի նշանակում լինել ազգային, բայց Հայաստանի շահերի պաշտպանությունն արդեն իսկ ինքնին ազգային է և դա պարզ ու նույնիսկ պարզունակ ճշմարտություն է։

Մեծ հաշվով` ազգային հորջորջվողները փորձում են մանիպուլացնել, իբրև թե իրենք ազգային են, իսկ մյուսները՝ ապազգային։ Սա իհարկե ընդամենը դեմագոգիա է ու պոպուլիզմի մի դրսևորում։

Բոլոր այն գաղափարախոսություններն ու ուժերը, որոնք գործում են Հայաստանում և հանուն Հայաստանի, արդեն իսկ ազգային են, և դա չի կարող լինել միայն մեկի մենաշնորհը։

Վերջապես պետք է հասկանանք, որ մենք այլևս օսմանյան հպատակներ չենք և քաղաքացիներն ենք անկախ պետության։ Պետք է հստակ ամրագրենք, որ եկել է հասունանալու և պետություն ունեցող ու պետություն կառուցող ազգ դառնալու ժամանակը, քանի որ դա է հայկական պետականության շարունակական գոյության գրավականը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ազգային ուժ փնտրողներին 97% հայերով բնակեցված տարածքում արդյո՞ք տարօրինակ չէ առանձին վերցրած ազգային ուժ փնտրելը,...

Posted by Edmon Marukyan on Sunday, May 9, 2021

Նմանատիպ նյութեր